Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Գենետիկա

Սրտային հիվանդությունը փոխանցվում է հորից որդուն

Սրտային հիվանդությունը փոխանցվում է հորից որդուն

Գիտնականները պարզել են, որ սրտանոթային հիվանդությունը հորից որդուն է փոխանցվում Y-քրոմոսոմի գենետիկ առանձնահատկությւնների պատճառով:

 

Սիրտանոթային արյան շրջանառության անբավարարությունը առաջանում է արյունատար անոթների նեղացման պատճառով, որոնց միջոցով արյունը անցնում է դեպի սիրտը: Արդյունքում, սիրտն անհրաժեշտ քանակի թթվածին չի ստանում: Նման հիվանդներին սպասվում է ստենոկարդիա և սրտի նոպա:

 

Գիտնականները բացահայտել են, որ որոշակի Y-քրոմոսոմ կրող տղամարդկանց մոտ սիրտանոթային հիվանդության զարգացման ռիսկը 50%-ով ավելի մեծ է, քան նրանց մոտ, ովքեր նման առանձնահատկություններ չունեն: Այս վտանգը կապված չէ ռիսկային այլ գործոնների հետ, այնպիսին ինչպիսին բարձր խոլեստերինն է, արյան ճնշումը և մոլուցքը ծխախոտի հանդեպ:

 

Գիտնականները վստահ են, որ այդ ռիսկը կապված է Y-քրոմոսոմի առանձնահատկությունների հետ, որոնք ազդում են իմունային համակարգի աշխատանքի և բորբոքման պրոցեսների վրա, որոշելով ինֆեկցիայի նկատմամբ օրգանիզնի պատասխան ռեակցիան:

«Մեր հետազոտություններում հիմնականն այն է, որ Y-քրոմոսոմը, ինչպես պարզվեց, սիրտ-մկանային համակարգի աշխատանքի վրա որոշակի դեր է խաղում, և չի սահմանափակվում միայն սեռի ձևավորման և նորմալ սեռական հատկանիշների ֆունկցիաներով, ինչպես ընդունված էր նախկինում»,- ասում է հետազոտության հեղինակ Մացեյ Տոմաշևսկին:

Սկզբնաղբյուր. segodnya.ua
Թարգմանությունը. mediainform.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ